«Մենք ասել ենք, որ կա 13 հոդված, որոնք ամբողջությամբ պաշտոնապես համաձայնեցված են, նախաբանը, թղթի վերնագիրը, ևս 3 հոդված մասնակի է համաձայնեցված, կա մեկ հոդված, որն ընդհանրապես համաձայնեցված չէ», - ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց ՔՊ խմբակիցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե համաձայնեցված հոդվածներով խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ առաջարկն Ադրբեջանն անընդունելի է համարել, ի՞նչ մեկնաբանություն ունի սրա շուրջ վարչապետը։
«Մենք ասում ենք, այն ինչը որ համաձայնեցված է, այն ըստ էության անդրադառնում է անկյունաքարային բովանդակության, երկու պետությունների հարաբերության հիմնարար սկզբունքներին, եկեք այդ սկզբունքներով դա ստորագրենք, և շարունակենք այլ հարցերի վերաբերյալ քննարկումը։ Հիմա ադրբեջանական կողմն ասում է, որ կարևոր հարցեր կան, որ պետք է արտահայտվեն։ Մեր հարցը հետևյալն է, իսկ երբ որ մենք կարևոր հարցերն արտահայտենք, էլ չե՞ն լինելու կարևոր հարցեր, այսինքն՝ մենք դրանով կարևոր հարցերի ամբողջ ցանկը սպառելու՞ ենք, թե՞ չէ»,- նշեց Փաշինյանը։։
Ըստ նրա՝ փաստ է, որ աշխարհում չկա այնպիսի պայմանագիր ՝ խաղաղության, ոչ խաղաղության, որ բոլոր հարցերին պատասխան է տալիս․ «Այսինքն, եթե նույնիկ 40,80 հոդված ունենա այդ պայմանագիրը, միևնույն է, ինքը բոլոր կարևոր հարցերին պատասխան չի տալու, միշտ էլ երկրները շարունակում են իրենց հարաբերությունների զարգացումը և քննարկումը, ասում ենք ֆունդամենտալ շատ դրույթներ համաձայնեցված են՝ ստորագրենք և գնանք առաջ, եթե կանխավարկածը այն լինի, որ բոլոր կարևոր հարցերը լուծենք նոր ստորագրենք, դա նշանակում է, որ երբեք չենք ստորագրի»։
Մանրամասները՝ տեսանյութում․