Տեսչական մարմինը այդ արձանագրումը անում է այդ ընկերության սեփականտիրոջ, տնօրենի, աշխատակցի համար, ասում է՝ սիրելի հայրենակիցներ այստեղ աշխատելը չի կարելի, քանի որ կարող է տեղի ունենալ պայթյուն, ներկաներից կարող են լինել զոհեր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անրդադառնալով Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 5-ը վիրավոր են և գտնվում են Հրազդանի ԲԿ-ում։
«Մենք չենք կարող բոլոր այդ տղերում ոստիկանական պահախմբեր տեղակայել և ասել, որ այս տարածք ոչ մեկ չմտնի, քանի որ տարածքը ունի սեփականատեր։ Մենք չենք կարող տարածքի տիրոջը ասել՝ մենք քեզ չենք թողնում մտնես քո տարածք»,-ասաց նա։
Վարչապետը նշեց, որ դեպքով կհարուցվի քրեական գործ և քրեական պատասխանատվության կենթարկվի այն մարդը, ով այդ տեսչական ակտը ստացելէ, և մարդկանց տարել և փորձանքի է բերել։