Իրանն ունի սկզբունքային դիրքորոշում՝ միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. ԻԻՀ ԱԳ փոխնախարար Zarkerak - Իրանն ունի սկզբունքային դիրքորոշում՝ միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. ԻԻՀ ԱԳ փոխնախարար
Zarkerak Zarkerak - Իրանն ունի սկզբունքային դիրքորոշում՝ միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. ԻԻՀ ԱԳ փոխնախարար
Իրանն ունի սկզբունքային դիրքորոշում՝ միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. ԻԻՀ ԱԳ փոխնախարար

Իրանն ունի սկզբունքային դիրքորոշում՝ միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. ԻԻՀ ԱԳ փոխնախարար

Իրանը մեծ ցանկություն ունի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարևանների հետ և սկզբունքային դիրքորոշում՝ միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին:

«Հենց նոր հեռախոսազանգ ստացա ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանից: Ես վերահաստատել եմ մեր մեծ ցանկությունը՝ ամրապնդել հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ։ Ես նաև արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Ես սիրով ընդունեցի Երևան այցելելու նրա հրավերը»,- գրել է իրանցի դիվանագետը:

Նշենք, որ նախօրեին Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Ռավանչիի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։

«Բարձր ենք գնահատում Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- գրել է նա։

13 Սեպտեմբեր, 2024 11:15
Վեր