Ղրիմի կարգավիճակի հարցի շուրջ Մոսկվան և Անկարան տարաձայնություններ ունեն. Պեսկով Zarkerak - Ղրիմի կարգավիճակի հարցի շուրջ Մոսկվան և Անկարան տարաձայնություններ ունեն. Պեսկով
Zarkerak Zarkerak - Ղրիմի կարգավիճակի հարցի շուրջ Մոսկվան և Անկարան տարաձայնություններ ունեն. Պեսկով
Ղրիմի կարգավիճակի հարցի շուրջ Մոսկվան և Անկարան տարաձայնություններ ունեն. Պեսկով

Ղրիմի կարգավիճակի հարցի շուրջ Մոսկվան և Անկարան տարաձայնություններ ունեն. Պեսկով

Ղրիմի կարգավիճակի հարցի շուրջ Մոսկվան և Անկարան տարաձայնություններ ունեն, դրանք շարունակվում են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով՝ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Թուրքիան փոխի իր դիրքորոշումը։

«Շարունակում ենք նպատակաուղղված փորձերը՝ Թուրքիային այսուհետև ևս հստակեցնելու այս հարցի շուրջ մեր տեսակետը։ Հույս ունենք, որ դրա արդյունքում Թուրքիան ժամանակի ընթացքում ավելի լավ կհասկանա մեզ և կհամաձայնի մեր փաստարների հետ»,- ասել է Պեսկովը։

 Նրա խոսքով՝ չնայած Ղրիմի հարցում եղած տարաձայնությանը, «Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են»։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը բազմիցս հայտարարել է, թե «Ղրիմը Ուկրաինայի մաս է», Ղրիմի միացումը Ռուսաստանին նա բազմիցս «անեքսիա» է որակել։ Վերջին նման հայտարարությունն Էրդողանը հնչեցրել է սեպտեմբերի 11-ին՝ Ուկրաինայի դիվանագիտական նախաձեռնությունը հանդիսացող «Ղրիմի հարթակ» միջոցառմանը հղած իր ուղերձում՝ կրկին ասելով, թե «Ղրիմն Ուկրաինա է» և թե Ղրիմի նկատմամբ ուկրաինական կողմից վերահսկողություն սահմանելը «միջազգային իրավունքի պահանջ է»։

13 Սեպտեմբեր, 2024 17:40
Վեր