Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ չի փորձում քաղաքական օգուտ քաղել Օլիմպիական խաղերից, քանի որ մոտ ապագայում չի ծրագրում մասնակցել որեւէ ընտրության։
«Ես ինձ փոխարինող թեկնածու չեմ, ես ոչ մի հաշվարկ չեմ անում, քանի որ առջևում ընտրություններ չկան», – ասել է նախագահը Le Parisien թերթին տված հարցազրույցում։
Այսպես, նա պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք փորձում է անձնական քաղաքական օգուտ քաղել այս ամառ և սեպտեմբերի սկզբին անցկացված Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերից՝ մարզիկների շքերթ կազմակերպելով և սեպտեմբերի 14-ին մարզական տոն սահմանելու մասին հայտարարություններ անելով։
Միաժամանակ, նա կոչ է արել երկրի բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել պատասխանատու մոտեցում և ոգեշնչվել օլիմպիական ոգուց՝ խորհրդարանում կայուն կոալիցիա և կայուն կառավարություն ստեղծելու համար։