Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում՝ Ազատի ջրամբարի մոտ, բախվել են «Mercedes» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է, 3 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Գառնիի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։