«Անվտանգության այն ճարտարապետությունը, որը մենք որդեգրել ենք, կոմպոնենտները շատ հայտնի են և թերևս ամենահայտնին, բայց ոչ միակը ՀԱՊԿՆ է»,- Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀԱՊԿ-ում մենք մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում ՀՀ-ի նկատմամբ ունեցած իր անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ մեր կարծիքով ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար և Հայաստանի հետագա ինքնիշխանության, գոյության և պետականության համար»,- ընդգծեց վարչապետը։
Ըստ նրա՝ ինչ ՀՀ-ն սառեցրել է անդամությունը ՀԱՊԿ-ին, շատ է քննարվում է այն մասին արդյո՞ք ՀՀ-ն մտածում է կամ փորձում ՀԱՊԿ վերադառնալ․«Լիարժեք կվերականգնվի մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկերտ պատասխաններ, մեր այս շեշտադրումից անցել է ուղիղ երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլ ակնհայտ է, որ չեն հնչելու»։
Վարչապետի խոսքով՝ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և այդ պատասխանները համոզիչ չեն, ամեն վայրկյանի և րոպեի հետ ՀՀ-ն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից․«Կա արտահայտություն՝ «անդառնալիության կետ», մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնեք այդ կետը և պիտի անկեղծ ասեմ, որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու որևէ լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»։


