40 օրվա տանջալից փնտրտուքներից հետո կանգնեց կյանքս հուր հավիտյան. 1 տարի առաջ արցախցի Բերտան կորցրեց հայրիկին, հարազատ եղբայրներին ու ամուսնուն Zarkerak -  40 օրվա տանջալից փնտրտուքներից հետո կանգնեց կյանքս հուր հավիտյան. 1 տարի առաջ արցախցի Բերտան կորցրեց հայրիկին, հարազատ եղբայրներին ու ամուսնուն
Zarkerak Zarkerak -  40 օրվա տանջալից փնտրտուքներից հետո կանգնեց կյանքս հուր հավիտյան. 1 տարի առաջ արցախցի Բերտան կորցրեց հայրիկին, հարազատ եղբայրներին ու ամուսնուն
 40 օրվա տանջալից փնտրտուքներից հետո կանգնեց կյանքս հուր հավիտյան. 1 տարի առաջ արցախցի Բերտան կորցրեց հայրիկին, հարազատ եղբայրներին ու ամուսնուն

 40 օրվա տանջալից փնտրտուքներից հետո կանգնեց կյանքս հուր հավիտյան. 1 տարի առաջ արցախցի Բերտան կորցրեց հայրիկին, հարազատ եղբայրներին ու ամուսնուն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շահրամանյանների ընտանիքը 2023 թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի բենզինի պահեստում պայթյունի հետևանքով 4 զոհ ունեցավ։

Ընտանիքի դուստրը` Բերտան է դաժան օրերի մասին պատմել:

«Կորցնել ծնողիդ, կորցնել հարազատ եղբայրներիդ, կորցնել 25 օրվա ամուսնուդ: Ու կորցնել բոլորին միանգամից, մի ակնթարթում ու մի վայրկյանում:

Կորցնե՞լ ամբողջ ընտանիքդ...Չէ՛, չեմ լսել, կինոյում, հեքիաթներում, գրքերում միշտ էլ վերջում բարին ու լավն է հաղթում:

40 օրվա տանջալից փնտրտուքներից հետո կանգնեց կյանքս հուր հավիտյան: Ցավ, որը երբեք չի սպիանալու, չի բուժվելու:

Կարծես թե 1 ամիս է դեռ, ինչ կողքիս չեք, բայց արդեն՝ 1 տարի:

Էնքան բան կա ձեզ պատմելու, հետ եկեք, տղե՛րք, հետ: Դաժան ու անարդար բախտ վիճակվեց ձեր Բերտային, ձեր տան միակ թագուհին ընդմիշտ անգույն ու սևավորված կլինի:

Կարոտս անասելի է, բառերս ու զգացմունքներս խեղդված են արցունքներիս մեջ:

Ատում եմ քեզ, սեպտեմբեր, ատում եմ քեզ ամբողջ սրտով...25.09.23»,- Facebook-ում գրել է Բերտան:

 

25 Սեպտեմբեր, 2024 15:43
Վեր