ԼՂ-ից տեղահանված  շուրջ 180 ուսանող  հնարավորություն կունենա ուսման վարձի փոխհատուցում ստանալ՝ կրթաթոշակի տեսքով Zarkerak - ԼՂ-ից տեղահանված շուրջ 180 ուսանող հնարավորություն կունենա ուսման վարձի փոխհատուցում ստանալ՝ կրթաթոշակի տեսքով
Zarkerak Zarkerak - ԼՂ-ից տեղահանված շուրջ 180 ուսանող հնարավորություն կունենա ուսման վարձի փոխհատուցում ստանալ՝ կրթաթոշակի տեսքով
ԼՂ-ից տեղահանված  շուրջ 180 ուսանող  հնարավորություն կունենա ուսման վարձի փոխհատուցում ստանալ՝ կրթաթոշակի տեսքով

ԼՂ-ից տեղահանված շուրջ 180 ուսանող հնարավորություն կունենա ուսման վարձի փոխհատուցում ստանալ՝ կրթաթոշակի տեսքով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Նախորդ տարի մենք երկու որոշում ընդունեցինք, մենք հենց 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումով կարգավորեցինք բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականության հարցը և նաև անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի մեր բուհերում, միջին մասնագիտական հաստատություններում այդ կրթությունը հնարավոր լինի»,- Կառավարության այսօրվա նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնաով երկրորդ որոշմանը՝ նախարարն ասաց. «Այնուհետև 2023 թվականի դեկտեբերին կայացրինք ևս մեկ որոշում, որով անհրաժեշտ աջակցություն ուղղեցինք մինչև բռնի տեղահանումն արդեն իսկ մեր բուհերում և քոլեջներում սովորողներին՝ աջակցության մասով: Այս փոփոխությունները վերաբերում են այս երկու խմբերի ուսանողներին: Այս փոփոխություններով նախ և առաջ մենք հստակեցնում ենք անհրաժեշտ աջակցությունը մինչև կրթական մակարդակում ուսումնառության ավարտը, ինչը նշանակում է, որ ուսանողների մինչև իրենց ուսումնառության ավարտն աջակցության հնարավորություններն են ընդլայնվում: Այս տարի աջակցությունը կտրամադրվի նույն պայմաններով և նույն հիմունքնենրով, 2025-26 ուսումնական տարվանից, այսինքն հաջորդ ուսումնական տարվանից նախատեսում ենք ներառել նաև միջին որակակական գնահատականի կամ մոգի շեմ, առնվազն 75%-ի չափով, որը թույլ կտա նաև խրախուսել ավելի լավ առաջադիմությունը»:

Անդրեասյանի խոսքով՝ այս փոփոխությունով հանում են նաև ուսման վարձի փոխհատուցման առավելագույն սահմանաչափը. «Կարևոր է, որ մենք այս աջակցությունը տարածում ենք նաև այս տարի մեր բուհեր սահմանված ընդունելության գործընթացով, ինչպես նաև քոլեջներ ընդունված ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակից ուսանողների համար, որը վերաբերում է շուրջ 180 հոգու, նրանք նույնպես այս տարի այս նույն պայմաններով կունենան հնարավորություն ուսման վարձի փոխհատուցում ստանալ՝ կրթաթոշակի տեսքով և նրանց համար նույնպես հաջորդ տարվանից կգործի մոգի շեմը»:

26 Սեպտեմբեր, 2024 11:30
Վեր