Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ես կուզեի, որ Գրիգոր Մինասյանը Սահմանադրություն կարդա․ Արդարադատության նախարարը փաստորեն Սահմանադրություն չի կարդացել և չգիտի, որ պատգամավորները խժդժություններով չեն զբաղվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արդատության նախարար Գրիգոր Մինասյանի մեկնաբանությանը՝ կապված փոխնախարար Սիվարդ Գևորգյանի հրաժարականի դիմումի հետ։
Նշենք, որ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը դժգոհ է արդարադատության ռեֆորմների ընթացքից, կամ բովանդակությունից և կադրային քաղաքականությունից։ Պարոն Մինասյանը երեկ շատ անթույլատրելի, վտանգավոր հայտարարություն է արել, նա ԱԺ պատգամավորներին մեղադրում է խարդավանքների մեջ, եթե պարոն Մինասյանը մնալու է նախարար, պետք է գա այստեղ բացատրություն տա՝ ով է խարդավանքով զբաղվող պատգամավորը»,-ասաց նա։
Անդրադառնալով Արդարադատության փոխնախարար Սիլվարդ Գևորգյանի հրաժարականին, պատգամավորն ասաց, որ կարող է էլի հրաժարականներ լինեն, դա Ազգային ժողովիքննելիք հարցը չէ։ Նա նշեց․ որ ԱԺ-ն իր ստորագրահավաքի հիմքում տեսել է, թե ինչ հարցերի շուրջ կան դժգոհություններ և դրա շուրջ բացատություններ լինեն։
«Գրիգոր Մինասյանը իրավունք չունի պատգամավորի արած գործողությունը որակավորում տա, էն էլ՝ խարդավանք։ Գրիգոր Մինասյանը թող գնա Սահմանադրություն կարդա, լավ չի կարդացել»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, Անդրանիկ Քոչարյանը ասաց․ «Իրենք ոնցոր թե իրար հետ շատ մտերիմ են»։