Գետնի վրա հնարավորություն ունենք կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան․ ՀՀ-ի քաղած դասերը 44-օրյա պատերազմից 4 տարի հետո՝ ըստ քաղաքագետի Zarkerak - Գետնի վրա հնարավորություն ունենք կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան․ ՀՀ-ի քաղած դասերը 44-օրյա պատերազմից 4 տարի հետո՝ ըստ քաղաքագետի
Zarkerak Zarkerak - Գետնի վրա հնարավորություն ունենք կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան․ ՀՀ-ի քաղած դասերը 44-օրյա պատերազմից 4 տարի հետո՝ ըստ քաղաքագետի
Գետնի վրա հնարավորություն ունենք կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան․ ՀՀ-ի քաղած դասերը 44-օրյա պատերազմից 4 տարի հետո՝ ըստ քաղաքագետի

Գետնի վրա հնարավորություն ունենք կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան․ ՀՀ-ի քաղած դասերը 44-օրյա պատերազմից 4 տարի հետո՝ ըստ քաղաքագետի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո որոշ  չափով վերականգնվել ենք. Հայաստանը բավականին լուրջ փոփոխություններ է արձանագրել առաջին հերթին ռազմական հավասարակշռության վերականգնման ուղղությամբ, արտաքին քաղաքականության ուղղությամբ, ներքին քաղաքական գործընթացների կայունության ապահովման ուղղությամբ։ Այս մասին  Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի չորրորդ տարին լրանալուն։

«Հաջորդ տարվա բանակի բյուջեն մոտ 20 տոկոսով ավելին է լինելու և  բանակի բյուջեն` ԱՄՆ դոլարով, մոտեցել և գրեթե հասել է 10-15 տարի առաջվա ՀՀ ընդհանուր մեկ տարվա բյուջեին, ինչը ակնհայտ առաջընթաց է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսեց 44-օրյա պատերազմը: Նոյեմբերի 9-ին հայտարարվեց կրակի դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարության ստորագրման մասին։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվածների թիվը 3,830 է։

Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ՝  իշխանությունների ընտրած ուղղությունները ճիշտ են, սակայն կարևորեց  ընդհանուր կոնցեպտի փոփոխությունը։ «Մի կողմից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը իհարկե հուսադրող է, Հայաստանիի նոր ուղղություններով համագործակցությունը կարևոր է, որոնցից գլխավորը Ֆրանսիան, Հնդկաստանն է, բայց մյուս կողմից վերափոխման գործընթացում դեռևս մնում են իներցիայով եկող նախկին մոտեցումներ։ Ցանկալի կլիներ տեսնել էական փոփոխություն ընդհանուր կոնցեպտի՝ սկսած կանգնելու ձևից, որը խորհրդային բանակի ավանդույթներից  է գալիս,  օրինակ ՆԱՏՕ երկրների բանակներում այլ կերպ են կանգնում, քայլում, վերջացրած՝ ռազմական գործի ուսումնասիրման մոտեցումներով»,-ասաց նա և նշեց, որ որոշ քայլեր այս ուղղությամբ ևս նկատվում են

«Շատ ավելի կարևոր է, որ ոչ թե զինվորը ամուր պատի հետևում կանգնած լինի, այլ նստած լինի գրասենյակում և այնտեղից մարտը կառավարի տեխնոլոգիաների միջոցով, այս ուղղությամբ որոշ քայլեր ևս նկատվում են, բայց անհրաժեշտ է այդ քայլերը բազմապատկել»-ասաց նա։

Քաղաքագետը նշեց, որ 2020 թվականի պատերազմից հետո նկատելի են իշխանության կողմից քաղած դասեր, քանի որ տեղի է ունենում բանակի վերազինման, վերափոխման գործընթաց և այլ հարց է, որ սպասումները ավելին են։ Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ նա ասաց, որ թեև այդ  ասպարեզում ևս  դասեր կան քաղած, բայց իրականացվող քայլերը դանդաղ են։ Ըստ նրա՝ եթե ՀՀ իշխանությունները ռացիոնալ գործեր, ապա վաղուց Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ չպետք է լիներ։

Տնտեսական ոլորտում ևս նա դիվերսիֆիկացման քայլեր տեսնում է, բայց, կրկին,  դրանք վախվորած ու դանդաղ է գնահատում։ Ինչ վերաբերում է  ներկայումս Ադրբջանի կողմից հնարավոր ագրեսիայի դիմակայելուն, ինչպիսին եղավ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին, քաղաքագետն ասաց, որ այսօր ավելի լավ վիճակում ենք մենք։ «Ադրբեջանի նման ագրեսիայի դեպքում կարծում եմ, որ գետնի վրա հնարավորություն ունենք կանգնեցնել դա։ Այսօր գլխավոր մարտահրավերը աշխարհակարգի փոփոխությունն է, անհրաժեշտ է կարողանալ  ճկուն քաղաքականության վարման միջոցով ճիշտ ժամանակին ճիշտ  որոշումներ կայացնել, բայց ճկուն չի նշանակում բալանսավորված, այլ նշանակում է պատրաստ լինել ցանկացած կտրուկ որոշում կայացնելու, եթե դրա անհրաժեշտությունը կա»,-ասաց նա և նշեց, որ երկու առաջնային գաղափար կա, որոնք համահավասար են․ մեկը՝ բանակի հզորացումն է, մյուսը՝ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը։

 Ինչ վերաբերում է հասարակության բարոյահոգեբանական վիճակին, Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ քիչ չափով ենք կարողացել վերականգնվել։ «Ժողովրդի մեջ անկումը շարունակվում է, չնայած դանդաղել է, ինչը կապված է այն անորոշուոթյան հետ, որը կա միջազգային քաղաքական ասպարեզում, ճիշտ կլինի ՀՀ-ն փորձի շեշտադրումներ անել դրական զարգացումները»,-հավելեց նա։

Աննա Բզնունի

 

27 Սեպտեմբեր, 2024 16:10
Վեր