Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 42 կմ հատվածում՝ Ուջանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան որը բարձված է եղել տուֆ քարով, գլխիվայր շրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արգամ Մելիքյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Գրիգորյանն ու պարեկ Արթուր Ալեքսանյանը:
Վթարի հետևանքով քարերը թափվել են ճանապարհով մեկ:
Այս պահին քաղաքացիները, վարորդն ու նրա համագյուղացիները քարերը հեռացնում են ճանապարհից:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: