Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով ժամանել է Իրան։
Ռուսական կողմը հայտնել է, որ այցի շրջանակում տեղի կունենան Ռուսաստանի կառավարության ղեկավարի բանակցությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
Այնուհետև Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Երևան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ նստաշրջանին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին: