«Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմը վստահաբար ուղիղ կերպով նաև հարված է Իրանին. Արմեն Պետրոսյանի անդրադարձը՝  Իսրայել-Լիբանան հակամարտությանը Zarkerak - «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմը վստահաբար ուղիղ կերպով նաև հարված է Իրանին. Արմեն Պետրոսյանի անդրադարձը՝ Իսրայել-Լիբանան հակամարտությանը
Zarkerak Zarkerak - «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմը վստահաբար ուղիղ կերպով նաև հարված է Իրանին. Արմեն Պետրոսյանի անդրադարձը՝ Իսրայել-Լիբանան հակամարտությանը
«Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմը վստահաբար ուղիղ կերպով նաև հարված է Իրանին. Արմեն Պետրոսյանի անդրադարձը՝  Իսրայել-Լիբանան հակամարտությանը

«Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմը վստահաբար ուղիղ կերպով նաև հարված է Իրանին. Արմեն Պետրոսյանի անդրադարձը՝ Իսրայել-Լիբանան հակամարտությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկա իրողությունների պայմաններում Իսրայելը տեսնում է ժամանակային բարենպաստ պատուհան՝ իր անվտանգային և կենսական խնդիրները լուծելու համար: Դա է պատճառը, որ բավականաչափ ակտիվ կերպով շարունակում է գործողությունները Գազայի հատվածում, շարունակում է տարբեր  սադրիչ գործողություններով թուլացնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում և իհարկե, Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ իրականացվող գործողությունները, որոնք առնվազն վերջին երկու շաբաթվա ընթացքում աննախադեպ ծավալների են հասել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին Իսրայել-Լիբանան սրված հակամարտությանը՝ ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը բավականաչափ բարենպաստ է Իսրայելի համար. «Խոսքը հատկապես վերաբերում է ԱՄՆ-ում նախագահական շրջանի եզրագծին մոտենալուն, Իսրայելը փորձում է առավելագույնը շահել այս իրավիճակում՝ իր կենսական խնդիրները լուծելու համար: Սա արտաքին գործոնն է և այս ամբողջ գործընթացն ունի նաև ներքին որոշակի բաղադրիչ, որն է՝ Իսրայելում գործող ծայրահեղական կառավարության համար սեփական իշխանության երկարաձգումը, քանի որ սկսած 2023 թվականի հոկտեմբերից, երբ Գազայում մեկնարկեց պատերազմը՝ շարունակվում էին Իսրայելի դեմ բողոքի տարաբնույթ գործողությունները, որով պահանջում էին Իսրայելի վարչապետի և կառավարության հրաժարականը, քանի որ նրանց էին վերագրում երկրում ստեղծված բավականաչափ բարդ տնտեսական, անվտանգային իրավիճակի պատասխանատվությունը»:

Խոսելով Բեյրութում «Հեզբոլլահ»-ի կենտրոնական շտաբի թիրախավորման մասին՝ արևելագետն ասաց. ««Հեզբոլլահ»-ին թիրախավորելը, «Հեզբոլլահ»-ի հնարավորությունների ջլատումը, դիրքերի թուլացումը նշանակում է՝ տարածաշրջանում Իրանի ազդեցության էական թուլացում: Պատերազմը «Հեզբոլլահ»-ի դեմ վստահաբար ուղիղ կերպով նաև հարված է Իրանին, հետևաբար Իրանը որոշակի հակազդեցություն պետք է գործադրի: Միևնույն ժամանակ մենք գիտենք, որ առնվազն 2022 թվականից հետո, երբ մեկնարկեց ռուս-ուկրաինական պատերազմը, Իրանը խուսափում է ավելի կտրուկ գործողությունների դիմելուց և, ըստ էության, հայտարարությունների և տարբեր դիվանագիտական ու քարոզչական մանևրներից այն կողմ որևէ գործողություն չի իրականացնում Իսրայելի գործողությունների դեմ: Իրանն ունի ռազմավարություն՝ թույլ չտալ իրեն ներքաշել պատերազմի մեջ, գուցե չի բացառվում, որ Իսլամական հեղափոխութան պահապանների կորպուսի որոշակի թվով զինծառայողների գործուղի Լիբանան, բայց ոչ ավելին»,- նշեց Պետրոսյանը՝ հավելելով նաև, որ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունն էլ առանց հետևանք անցնելու է. «Սովորաբար նման կազմակերպությունների դեպքում կարևորը անձինք չեն, չնայած, որ թե՛ Հանիեն, թե՛ Նասրալլան, ինչպես իրենք են նշում՝ դիմադրության, պայքարի բավականաչափ երկար ճանապարհ են անցել, բայց փաստն այն է, որ անձինք այստեղ կարևոր չեն, գաղափարն է կարևոր: Կազմակերպության մեջ իհարկե, կան անձինք, որոնք կարող են փոխարինել, իհարկե, ոչ այդքան հեղինակություն վայելող, բայց կփորձեն լուծել այս պահին եղած այն խնդիրները, որոնք կան կազմակերպության առջև»:

«Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո էլ Իրանը պարբերաբար հայտարարում էր, որ կդիմի պատասխան գործողությունների՝ մինչդեռ դրա ականատեսը չեղանք, թե ինչ կարելի է սպասել այժմ՝ Արմեն Պետրոսյանն ասաց. «Երբ ես ասում էի, որ Իրանի պատասխան գործողություն լինելու է, նշում էի, որ կարող է լինել մի քանի մակարդակում, այսինքն՝ կա՛մ ուղիղ ռազմական թիրախավորման, կա՛մ դիվանագիտական պայմանավորվածության ձեռքբերման շրջանակում: Այսքան ժամանակ նշում էին, որ Գազայում հրադադարը կամ Լիբանանի դեմ գործողության չիրականացումը կարող է լինել բանակցությունների հիմնական պայմաններից մեկը, այսինքն՝ Իրանը չի պատասխանում Իսրայելին, որի դիմաց Իսրայելը հրաժարվում է «Հեզբոլլահ»-ի դեմ գործողությունից:

Սակայն այժմ Իսրայելը չի պահպանում որևէ պայմանավորվածություն շատ պարզ պատճառով, ժամանակն այս պահին շատ բարենպաստ է և հիմնական առանցքային դերակատարը, որը կարող է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ ԱՄՆ-ն է, իսկ այնտեղ էլ, քանի որ նախընտրական փուլ է, իշխանությունները չեն գնա այնպիսի ռիսկի, որպեսզի սահմանափակեն Իսրայելի ինքնապաշտպանական գործողությունները, քանի որ դա ուղիղ ազդեցություն կունենա նաև ընտրությունների արդյունքների վրա: Ինչ վերաբերում է Իրանին, ապա չեմ կարծում, որ Իրանն այս պահին պատրաստ է գնալ ռազմական լուրջ գործողության, որովհետև Իրանը շատ լավ հասկանում է, որ իրեն ցանկանում են ներքաշել մեծ պատերազմի մեջ, դրա համար բավականաչափ զգուշավոր է գործում»:

Խոսելով նաև Լիբանանում ստեղծված իրավիճակի մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Լիբանանը, հաշվի առնելով այն ճգնաժամը, որում հայտնվեց ավելի քան երկու տասնամյակ և հատկապես վերջին տարիներին, հաշվի առնելով նաև նրա ռազմական ներուժը, իհարկե, չի կարող և չի ցանկանում հակամարտության մեջ մտնել: Լիբանանի խնդիրն այս պահին բնականաբար լինելու է բոլոր դիվանագիտական ջանքերի համադրմամբ թույլ չտալ, որպեսզի պատերազմն ավելի լայն մասշտաբներ ընդգրկի և ավարտվի Լիբանանի տարածքի որոշակի հատվածի օկուպացիայով, որի սպառնալիքը կա Իսրայելի պլաններում: Դրա համար նրանք փորձում են դիվանագիտական բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի Իսրայելին կանգնեցնեն, որն ինչպես տեսնում ենք, գրեթե անհնարին է»:

 

Աննա Բզնունի

30 Սեպտեմբեր, 2024 15:42
Վեր