Հայաստանում Իրանի առևտրի կենտրոն է բացվել Zarkerak - Հայաստանում Իրանի առևտրի կենտրոն է բացվել
Zarkerak Zarkerak - Հայաստանում Իրանի առևտրի կենտրոն է բացվել
Հայաստանում Իրանի առևտրի կենտրոն է բացվել

Հայաստանում Իրանի առևտրի կենտրոն է բացվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 30-ին նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը:

 

Բացման արարողությանը մասնակցել են նաև ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը, Իրանից և Հայաստանից գործարարներ, արդյունաբերական կենտրոնների ղեկավարներ և այլ անձինք։

 

Առևտրի կենտրոնը Իրանի առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնն է արտերկրում։ Նախագիծն իրականացվել է իրանական կողմի ֆինանսավորմամբ։

 

«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ համագործակցությունը և տնտեսական ներկայությունը Հայաստանում, այս կենտրոնի բացումը ևս մեկ կարևոր քայլ է բարեկամ երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է նախարարը։

 

Շուրջ 18 հազար քառակուսի մետր տարածքի վրա ներկայացված են 100-ից ավելի իրանական ընկերություններ: Սպառողները և գործարարներն այստեղ կարող են ուղիղ արտադրողից ձեռք բերել իրանական ապրանքներ:

 

Ցուցահանդեսային տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ, կոնֆերանսների սենյակ բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք միջոցառումների և փառատոների անցկացման համար:

 

Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը։

 

 

30 Սեպտեմբեր, 2024 15:46
Վեր