ԵԽԽՎ-ն հրատապ կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը Zarkerak - ԵԽԽՎ-ն հրատապ կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը
Zarkerak Zarkerak - ԵԽԽՎ-ն հրատապ կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը
ԵԽԽՎ-ն հրատապ կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը

ԵԽԽՎ-ն հրատապ կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երկուշաբթի Ստրասբուրգում հաստատվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի վերջնական օրակարգը, որը կտևի մինչև հոկտեմբերի 4-ը։ 81 կողմ, 33 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրակարգում ընդգրկված է հրատապ բանավեճ՝ «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, օրենքի գերակայության և ժողովրդավարության վատթարացումը» թեմայով:

Օրակարգի քննարկման ժամանակ որոշ անդամներ դեմ են արտահայտվել այդ հարցին անդրադառնալուն։ Վրաստանի ներկայացուցիչ Գիվի Միկանաձեն կասկածի տակ է դրել բանավեճի նպատակահարմարությունը Ադրբեջանի ներկայացուցիչների բացակայության պայմաններում։ Նա առաջարկել է ուղիղ կապ հաստատել «Ադրբեջանի նորընտիր խորհրդարանի» ներկայացուցիչների հետ՝ իրավիճակը քննարկելու համար։ Նրա առաջարկը, սակայն, աջակցություն չի ստացել, և բանավեճն անցկացնելու որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։

2024 թվականի հունվարին կայացած նստաշրջանում ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չեն հաստատվել՝ ԵԽ-ի հանդեպ կառավարության պարտավորությունները չկատարելու և մարդու իրավունքների լուրջ խախտումների պատճառով։

01 Հոկտեմբեր, 2024 12:24
Վեր