Եթե, իրոք, Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում․ Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագիր կնքելու մասին Zarkerak - Եթե, իրոք, Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում․ Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագիր կնքելու մասին
Zarkerak Zarkerak - Եթե, իրոք, Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում․ Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագիր կնքելու մասին
Եթե, իրոք, Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում․ Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագիր կնքելու մասին

Եթե, իրոք, Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում․ Սիմոնյանը՝ խաղաղության պայմանագիր կնքելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա այսօր համաձայնեցված այն կետերը, որոնք որ կան դրանցով պայմանագիր կնքել»,- ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությանը։

Անդրադառնալով հանգամանքին, որ ՀՀ-ն առաջարկում է ներկայումս ունեցած համաձայնեցված կետերով խաղաղության պայմանագիր կնքել, նա նշեց․ «Հիշու՞մ եք այս խոսակցությունն ինչպես սկսվեց, դեռ իմ հանդիպման ժամանակ իմ գործընկերոջ հետ կարծեմ՝ Ղազախստանում, նա ասաց, որ 5 սկզբունքների հիման վրա  նրանք առաջարակում են խաղաղության պայմանագիր կնքել  և ես ասեցի, որ ՀՀ-ն պատրաստ է  այդ 5 սկզբունքներին։ Հիմա մենք ունենք համաձայնեցված  գրեթե  2,5 անգամ ավելի շատ սկզբունքներ, բա ի՞նչ եղավ այդ հայտարարությունը, որ օրինակ իմ գործընկերը՝  տիկին ԳաՖարովան, իրենց իշխանության անունից հնչեցնում էր․ հիմա կա առնվազն 13 համաձայնեցված հոդված»,- նշեց նա։ 

«Եթե, իրոք, Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, իրոք, Ադրբեջանի ղեկավարն ուզում է  տարածաշրջանում խաղաղություն, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում։ Արդեն շատ վաղուց մենք սպասում ենք Ադրբեջանի և  պաշտոնական Բաքվի արձագանքին , թե խաղաղության պայմանագիրը որ հարթակում կկնքենք,  ոնց կկնքենք, որտեղ են իրենք առաջարկում, որպեսզի քննարկենք»,- հայտնեց ԱԺ նախագահը։ 

«Նույնիսկ արդեն միջազգային գործընկերները հարթակներ են առաջարկում, սա ևս մեսիջ է, որ միջազգային հանրությունը սպասում է»,- ասաց Սիմոնյանը։ 

Նա հարց ուղղեց, Ադրբեջանին այդքան պե՞տք է, որ արդեն  COP29-ի պարագայում էլ  Բաքու այցելող միջազգային գործնկերները հարցեր բարձրացնեն  խաղաղության պայմանագրից,   խոսեն Ադրբեջանում գտնվող ռազմագերիներից,  Ալիևի՝ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներից  և այլն։

01 Հոկտեմբեր, 2024 14:00
Վեր