Եկեղեցին, հավատը սարքել մանրադրամ շահի համար, պաշտոնի համար ոչ միայն ստորություն է, այլ՝ սրբապղծություն․ Սիմոնյանը՝ Գալստանյանի մասին Zarkerak - Եկեղեցին, հավատը սարքել մանրադրամ շահի համար, պաշտոնի համար ոչ միայն ստորություն է, այլ՝ սրբապղծություն․ Սիմոնյանը՝ Գալստանյանի մասին
Zarkerak Zarkerak - Եկեղեցին, հավատը սարքել մանրադրամ շահի համար, պաշտոնի համար ոչ միայն ստորություն է, այլ՝ սրբապղծություն․ Սիմոնյանը՝ Գալստանյանի մասին
Եկեղեցին, հավատը սարքել մանրադրամ շահի համար, պաշտոնի համար ոչ միայն ստորություն է, այլ՝ սրբապղծություն․ Սիմոնյանը՝ Գալստանյանի մասին

Եկեղեցին, հավատը սարքել մանրադրամ շահի համար, պաշտոնի համար ոչ միայն ստորություն է, այլ՝ սրբապղծություն․ Սիմոնյանը՝ Գալստանյանի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ո՞նց կարելի է  Էջմիածինը և մի քանի եկեղեցակններ նույնականացնել։ Կաթողիկոսը, Բագրատ Սրբազանն ընդամենը հավատացյալների ծառաներ են, որ պետք է մեզ օգնեն Աստծու հետ հաղորդացվել։ Ինքը թագավոր չի, ինքը Սուրբ Էջմիածինը չի,  ինքը սուրբ չի,  որևիցե մեկը սուրբ չի այդ առումով, եկեք անգրագիտություն չանենք և Սուրբ Էջմիածինը, հավատը, մարդը չնույնականացնենք»,- ԱԺ ում ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով օրերս Մայր Տաճարի վերաօծմանը Գարեգին Բ-ի ելույթի որոշ դրվագներին, որոնք ընկալվեցին, իբրև ուղերձ իշխանությանը։ 

«Նիկոլ Փաշինյանը,  որին Սրբազան Բագրատը՝ Վազգեն Գալստանյանն անվանում էր նեռ, այնուամենայնիվ, Մայր Տաճարի վերաօծման ժամանակ այնտեղ էր, իսկ ինքն ուր էր, կարո՞ղ է ներս չէին թողել։   Անհասկանալի է՝ ո՞նց ստացվեց, որ ՀՀ իշխանությունն այնտեղ էր գտնվում, իսկ սրբազան պայքարի՝ առաջնորդը  «պալատկի» մեջ»,- նշեց նա։ 

Դիտարկմանը, որ ծոմապահությանն էր, Սիմոնյանն արձագանքեց․ «Ինքը կարա բեղ պահի,  կամ  մորուք պահի, դա իր ընտրության հարցն է ,  բայց դա որևիցե կապ չի կարող ունենալ 12 տարի հետո Մայր Տաճարի  վերաօծմանը չներկայանալու հետ, դա ինչ է»։ 

Խոսելով Գալստանյանի առաջնորդած շարժման մասին՝ նա նշեց․ «Ես ուզում եմ, որ ինքը մնա փողոցում, մեկը պետք  է լինի թող ինքը լինի, ամեն ձև ուզում եմ իրենց օգնած լինեմ, որ մնա ջրի երեսին։ Ինքը պիտի պատասխան տա  այն ամենի համար, ինչը մեր երկրի անվտանգության դեմ արեց, պետք է պատասխան տա ստի համար, եկեղեցին, հավատը սարքել մանրադարմ շահի համար, պաշտոնի համար ոչ միայն ստորություն է, այլ՝ սրբապղծություն»։ 

 

01 Հոկտեմբեր, 2024 14:23
Վեր