Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանը հրաժարական է տվել։
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ցավում եմ, որ Մինասյանը հրաժարական է տվել։ Ես շատ դրական եմ վերաբերվում իրեն, բայց խմբակցությունը դա քաղաքական կարևորագույն մարմին է, ու խմբակցության կարծիքը նույնպես կարևոր է։
Ես անձնապես իր հետ դրական հարաբերություններ ունեմ ու կարծում եմ, որ այն աշխատանքը, որը արվել է դրական է եղել, բայց կային բաներ, որոնք իմ համար էլ անհասկանալի էին։ Օրինակ՝ վերջին նշանակումը, ես չէի կարողանալու քաղաքացիներին նմանատիպ քայլը բացատրել»։
Հարցին, թե փոխնախարար Սիլվարդ Գրիգորյանի հրաժարականից հետո Մինասյանը «չներվե՞ց», Սիմոնյանը նկատեց․
«Ներել-չներելու մասին չէ խոսքը։ Դա իր որոշումն է, ես հարգանքով եմ վերաբերվում իր այդ որոշմանը։ Պետք է ասել, որ պառլամենտարիզմը կարևորագույն ինստիտուտ է, ու բոլորը պետք է հաշվի նստեն նրա հետ»։