Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Որևիցե մեկը իրավունք չունի ՀՀ նախագահին, և ՀՀ ԱԺ նախագահին ասել՝ մի վախեցեք, չեմ խփի սրանց»:
Այս մասին լրագրողեների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձաքանգելով դիտարկմանը, թե «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպի հետ կապված ընդդիմադիր շրջանակները քննադատել են իրեն Մետաքսե Հակոբյանին «զիբիլի վրայի կատու» ասելու համար:
«Ինքը դուրս եկավ մեր առաջ, մեր անվտանգության աշխատակիցն ասաց՝ խնդրում եմ մի կողմ գնացեք, ասաց՝ մի վախեցեք, չեմ խփի սրանց:
Ինձ հետաքրքիր է այդ նույն Մետաքսեն Արցախում որևիցե նախագահի 1 կիլոմետր հեռավորությունից եթե նման արտահայտություն աներ, իրա հետ ի՞նչ էր լինելու: Որևիցե մեկը իրավունք չունի իրեն նման բան թույլ տալ, իրենք տեղը չեն բերում որտեղ են գտնվում, և ում հետ են շփվում, և ես խոստանում եմ իրեն և իր շուրջը պտտվող մադկանց, որ հաստատ տեղը բերելու են»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նկատեց՝ իրենք գտնվում են ՀՀ-ում որպես մեր հայրենակիցներ, ունեն նույն իրավունքները և նաև նույն պարտավորությունները. «ՀՀ նախագահին, և ԱԺ նախագահին նման կերպ դիմելը անթույլատրելի է»: