Ամեն բան ուզում եք անել, որ ՀՀ-ն չդառնա  հստակ սահմաններով պետություն, հստակ սահմաններով պետություն ձեր տերերին պետք չի․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ) Zarkerak - Ամեն բան ուզում եք անել, որ ՀՀ-ն չդառնա հստակ սահմաններով պետություն, հստակ սահմաններով պետություն ձեր տերերին պետք չի․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Ամեն բան ուզում եք անել, որ ՀՀ-ն չդառնա հստակ սահմաններով պետություն, հստակ սահմաններով պետություն ձեր տերերին պետք չի․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
Ամեն բան ուզում եք անել, որ ՀՀ-ն չդառնա  հստակ սահմաններով պետություն, հստակ սահմաններով պետություն ձեր տերերին պետք չի․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Ամեն բան ուզում եք անել, որ ՀՀ-ն չդառնա հստակ սահմաններով պետություն, հստակ սահմաններով պետություն ձեր տերերին պետք չի․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ընդդիմության թիրախում, բնական է, որ պետք է լիներ Սահմանադրական դատարանը և սահմանազատման  կանոնակարգը»,- ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Իմ մոտ, առհասարակ, տպավորություն է, որ ընդդիմությունն ուզում է, որ ՀՀ-ն սահմաններ չունենա,  իհարկե, դա, ըստ էության, շատ հիանալի երազանք է ՝ ունենալ անծայրածիր երկիր, ծովից ծով Հայաստան, բայց ուզում եմ հիշեցնել, որ դուք ՀՀ ԱԺ-ի պատգամավորներ եք, հիմա 2024թ-ն է և կոնկրետ աշխարհաքաղաքական զարգացումներ գոյություն ունեն, պետություններն ունեն սահմաններ, միջազգային իրավունք կա։ Երբ գալիս խոսում եք, ելեք նրանից, որ ՀՀ ԱԺ պատգամավոր եք, ՀՀ պահը շատ կարևոր է, որ ֆիքսեք՝ որ երկրի ԱԺ-ի պատգամավոր եք»,- ընդգծեց նա։ 

Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ սահմանազատման կանոնակարգը  համապատասխանում է Սահմանադրությանը․«Ինչն իր հերթին նշանակում է, որ մեր Սահմանադրության մեջ չկա կետ, որով մենք տարածքային պահանջներ ունենք  որևէ այլ երկրի նկատմամբ։  Սահմանազատումն ամենակարևոր գործընթացն է այսօր ՀՀ-ում՝  խաղաղություն և անվտանգության հաստատելու ճանապարհին  և դուք Կիրանցից սկսած կռիվ եք տալիս  սահմանզատման գործընթացի դեմ։ Ինչու՞, իմաստը ո՞րն է, եթե գնաք հետ՝ վերջին իրադարձություններով՝ Կիրանցում ամեն բան արեցիք, որ պրոբլեմ ստեղծվի,  հիմա էլ փորձում եք ՀՀ-ն թողնել մի իրավիճակում,  երբ անվտանգային ռիսկերը շատ մեծ են։ Պարզ է չէ՞, եթե չկա սահման, անվտանգային ռիսկերը մեծ են  և մեր սահմանապահ ժողովուրդը շատ լավ գիտակցում է սահմանազատման կարևորությունը։ Ամեն բան ուզում եք անել, որ ՀՀ-ն չդառնա  հստակ սահմաններով պետություն, հստակ սահմաններով պետություն ձեր տերերին պետք չի, ձեր տերերին պետք է, որ ՀՀ-ն լինի  հենակետ, դուք էլ երևի օրապահ լինեք։ Պետք է հասկանանք ընդդիմության նարատիվները որտեղից են գալիս ու ուր են գնում»,- ընդգծեց Հովհաննիսյանը և հավելեց, որ  վստահ է՝  սահմանազատման կանոնակարգը կգա ԱԺ ու  ՀՀ-ն  առաջ կշարժվի  խաղաղության ճանապարհով։

 

01 Հոկտեմբեր, 2024 17:30
Վեր