Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել Է Իրանի կողմից հրթիռների արձակման մասին:
Իսրայելի ողջ տարածքում հնչում են օդային տագնապի ազդանշաններ։ Իշխանությունը քաղաքացիներին կոչ է արել հետևել անվտանգության բոլոր հրահանգներին:
«Որոշ ժամանակ առաջ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Ձեզ հրամայված է զգոն լինել և ճշգրիտ հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին: ՑԱԽԱԼ-ն անում և անելու է անհրաժեշտ ամեն ինչ՝ Իսրայել պետության խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,- ասվոածէ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
CNN-ն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը կարող է բալիստիկ հրթիռներով հարձակվել Իսրայելի վրա՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային: