Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ամերիկացի զինվորականներին աջակցել Իսրայելին՝ Իրանի հարձակումներից պաշտպանվելու հարցում:
Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգների նախագահը հրամայել է ԱՄՆ զինվորականներին աջակցել Իսրայելին Իրանի հարձակումներից պաշտպանվելու հարցում՝ Իսրայելի դեմ ուղղված հրթիռներ խոցելով»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը։
Նշվում է, որ ամերիկացի առաջնորդը պարբերաբար հաղորդագրություններ է ստանում Իսրայելում իրավիճակի զարգացումների մասին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել Էր Իրանի կողմից հրթիռային հարձակման մասին: