Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին ուղղված հայտարարությունների ժամին ԵԽԽվ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը կոչ է արել նրան ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ հասնելու Բաքվում գտնվող բանտարկյալների ազատ արձակմանը մինչև COP 29-ը։
«Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում հրապարակայնորեն գնահատել է որպես ցեղասպանություն։ Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է առել «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջան։ Իլհամ Ալիևը հրապարակավ խոստանում է իր քաղաքացիներին, որ նրանք ապրելու են Հայաստանի տարածքներում՝ անվանելով դրանք Արևմտյան Ադրբեջան։ Հայ բանտարկյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը, շարունակում են կալանքի տակ մնալ Բաքվում։
Այս ամենից հետո Ադրբեջանը հյուրընկալում է COP29-ը «COP-ը՝ հանուն խաղաղության» քողի ներքո։
Պարոն գլխավոր քարտուղար,
Ես այսօր կոչ եմ անում Ձեզ ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ հասնելու Բաքվում գտնվող բանտարկյալների ազատ արձակմանը մինչև COP 29-ը»,-նշել է Արմեն Գևորգյանը: