Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երթևեկության կառավարման կենտրոն Zarkerak - Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երթևեկության կառավարման կենտրոն
Zarkerak Zarkerak - Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երթևեկության կառավարման կենտրոն
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երթևեկության կառավարման կենտրոն

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երթևեկության կառավարման կենտրոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երթևեկության կառավարման կենտրոն: Շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է երթուղային ցանցի բնականոն աշխատանքը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կենտրոն այցի ընթացքում երևանյան պատվիրակությանն են ներկայացվել Հռոմի երթևեկության կառավարման մշակված լուծումներն ու ոլորտի զարգացման քաղաքականությունը: Որպես հիմնանպատակ, որոշակի լուծումներով, առաջարկվում է Հռոմում զգալիորեն նվազեցնել մեքենաների քանակը, ինչն էլ հնարավորություն կտա ապահովել շարժունակություն:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը ևս նախաձեռնել է տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրեր, որոնք համակարգային լուծումներ են նախատեսում: Համայնքային հավաքակայանի համալրմանը զուգահեռ՝ ավարտին է մոտենում տոմսային նոր համակարգի ամբողջական ներդրման գործընթացը, շարունակվում են ավտոբուսի համար նախատեսված գծերի առանձնացման, երթևեկության կազմակերպման փոփոխության աշխատանքները, դիտարկվում է նոր կանգառասրահների, խելացի լուսացույցների տեղադրումը:

01 Հոկտեմբեր, 2024 22:53
Վեր