«Մերսեդես»-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել «Ֆորդ»-ին․ 57-ամյա վարորդը մահացել է Zarkerak - «Մերսեդես»-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել «Ֆորդ»-ին․ 57-ամյա վարորդը մահացել է
Zarkerak Zarkerak - «Մերսեդես»-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել «Ֆորդ»-ին․ 57-ամյա վարորդը մահացել է
«Մերսեդես»-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել «Ֆորդ»-ին․ 57-ամյա վարորդը մահացել է

«Մերսեդես»-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել «Ֆորդ»-ին․ 57-ամյա վարորդը մահացել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կարենիս գյուղի Մուշի փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Սուրիկ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշ ավտոմեքենայով ընթանալիս է եղել, երբ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Արտակ Գ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային։

 Դեպքի վայր ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է Սուրիկ Մ․-ի մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

07 Հոկտեմբեր, 2024 21:11
Վեր