Մեծ պահանջարկի դիմաց՝ 14 ուսանող․ որքա՞ն են վարձատրվում սպորտային բժիշկները, ինչո՞ւ  չի զարգանում ոլորտը և ինչպե՞ս է պետությունը փորձում լուծել խնդիրը Zarkerak - Մեծ պահանջարկի դիմաց՝ 14 ուսանող․ որքա՞ն են վարձատրվում սպորտային բժիշկները, ինչո՞ւ չի զարգանում ոլորտը և ինչպե՞ս է պետությունը փորձում լուծել խնդիրը
Zarkerak Zarkerak - Մեծ պահանջարկի դիմաց՝ 14 ուսանող․ որքա՞ն են վարձատրվում սպորտային բժիշկները, ինչո՞ւ չի զարգանում ոլորտը և ինչպե՞ս է պետությունը փորձում լուծել խնդիրը
Մեծ պահանջարկի դիմաց՝ 14 ուսանող․ որքա՞ն են վարձատրվում սպորտային բժիշկները, ինչո՞ւ  չի զարգանում ոլորտը և ինչպե՞ս է պետությունը փորձում լուծել խնդիրը

Մեծ պահանջարկի դիմաց՝ 14 ուսանող․ որքա՞ն են վարձատրվում սպորտային բժիշկները, ինչո՞ւ չի զարգանում ոլորտը և ինչպե՞ս է պետությունը փորձում լուծել խնդիրը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Սպորտային բժշկության օրդինատուրա այս տարի ընդունվել է 6 ուսանող, ուսանողների ընդհանուր թիվը ներկայիս դրությամբ 14 է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում հայտնեցին ԵՊԲՀ Վերականգնողական և սպորտային բժշկության ամբիոնից:

ՀՀ-ում սպորտային բժշկությունը՝ ըստ մասնագետների չի զարգանում, խնդիրները շատ են՝ ֆինանսականից մինչև մասնագետների պակաս: Լինելով մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն, սպորտային բժշկությունը շարունակում է ստվերում մնալ, առկա խնդիրները՝ չլուծված:

Ինչու է ոլորտը տարիներ շարունակ բախվում նույն խնդիրներին, ինչ անելիքներ ունի պետությունը և արդյոք հնարավոր է առաջիկա տարիներին ՀՀ-ում տեսնել ավելի մեծ թվով սպորտային բժիշկների. նշված հարցերի շուրջ Zarkerak.am-ը զրուցել է Հայաստանի օլիմպիական թիմի բժիշկ, Հակադոպինգային գործակալության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մոսինյանի հետ:

Դավիթ Մոսինյան

«Հայաստանում սպորտային բժշկությունը չի զարգանում, ոլորտում ֆինանսավորում չկա»,- նշում է Մոսինյանը՝ միաժամանակ ոլորտի չզարգացման գլխավոր խնդիրը համարելով աշխատավարձերի ցածր լինելը:

«Երիտասարդները չեն նախընտրում այս մասնագիտությունը, որովհետև աշխատավարձը շատ ցածր է: Հասարակ օրինակ բերեմ, երբ 6-րդ կուրսի ուսանողներից մեկին ասացի՝ արի սպորտային բժշկություն սովորիր, ինձ հարց տվեց, ասաց՝ մեքենա ունեք, ասացի՝ չէ, տուն ունեք, ասացի՝ չէ, ասաց՝ բա գանք այդտեղ, ինչ անենք: Պահանջարկն իհարկե, շատ մեծ է, բայց գումարը շատ քիչ է, բացի Ֆուտբոլի ֆեդերացիայից, բոլոր բժիշկները, որոնք ինչ-որ ձևով փորձում են աշխատել այս կամ այն ֆեդերացիայում, ստանում են ընդամենը 150-250 հազար դրամ աշխատավարձ, դա էլ աշխատավարձ չէ, թոշակ է: 33-ից ավելի ֆեդերացիաներում, եթե կցված է մեկ բժիշկ՝ անվճար է աշխատում: Օրենքով բժիշկը պետք է հավաքներին միշտ ներկա լինի, մրցումների ընթացքում պետք է բժիշկների ներկայությունը լինի, բայց այդ ամենն անվճար է արվում, մեզ պետք է հերոսի կոչում տան»:

Դավիթ Մոսինյանի խոսքով՝ մեզ մոտ սպորտային բժշկի ստատուս գոյություն չունի. «Բոլորը պետք է ուզենան գալ սպորտային բժշկություն, բայց հակառակն է, որովհետև ծանր աշխատանք է ու չի վարձատրվում: Միջին հաշվարկով սպորտային բժիշկը 1.5-ից մինչև 3 միլիոն դրամ պետք է ստանա, որ աշխատի 100 հոգու հետ մի ֆեդերացիայում, բայց ֆեդերացիանում անվճար են աշխատում, աշխատավարձ չկա, կա թոշակ կամ նպաստ, որն էլ չորս տարին մեկ է նշանակվում, դա էլ տալիս են այն պարագայում, երբ ֆեդերացիայից օլիմպիական վարկանիշ ունեցող մարդ է լինում»:

Մոսինյանն ընդգծում է, որ ՀՀ-ում երկու սպորտային բժիշկ կա, որոնք Բժկական համալասրանն են ավարտել ու գնացել են օրդինատուրա՝ սպորտային բժկություն մասնագիտացմամբ. «Իհարկե, կան մարդիկ, ովքեր ունեն օրթոպեդ մասնագիտացում, 6 ամիս սովորում են ու դառնում սպորտային բժիշկ, ասում են՝ մենք սպորտային բժիշկներ ենք. իրենք սպորտսմեն բուժող բժիշկներ են, դրանք տարբեր բաներ են»:

Խնդիրներից մեկն էլ այն է, որ մեր մարզիկներն ավելի լուրջ վնասվածք ստանալու դեպքում նախընտրում են արտերկրում վիրահատվել: Ըստ Մոսինյանի՝ սա էլ մեր ընդհանուր բժիշկների հարցն է. «Եթե մեր բժիշկն օրինակ խաչաձև կապան վիրահատում է ենթադրենք ամիսը չորս անգամ, Գերմանիայում կամ Լեհաստանում այլ մասնագետը վիրահատում է 14-20 անգամ, պարզ է, որ մարզիկը կգնա այնտեղ: Երբ մարզիկը, ով համար մեկն է Հայաստանի համար, ստանա տրավմա, գնալու է մեր հայ բժշկի մոտ, ասելու է հարյուր տոկոսով երաշխավորիր, որ վիրահատելուց հետո ես հետ եմ գալու սպորտ, բժիշկը չի երաշխավորելու, նույնիսկ գերմանացին ու լեհը չեն երաշխավորելու, բայց իրենց ավելի կվստահեն, որովհետև լսել են, որ այսինչ մարզիկը գնացել է այդ մասնագետի մոտ է վիրահատվել»:

Մեր զրուցակիցը շեշտում է, որ թիմի և մարզիկների հաջողությունների մեջ շատ մեծ է նաև սպորտային բժշկի դերը. «Մարզչի համար մեկ օգնականը բժիշկն է, բժիշկը պատասխանատու է մինչև դաշտ, մինչև ստադիոն, մինչև հարթակ, մինչև ռինգ, մինչև գորգ, այդտեղ է իր գործը վերջանում, դրանից հետո մարզիչն է աշխատում մարզիկի հետ»,- նշում է Մոսինյանը՝ հավելելով, որ սպորտային բժիշկը ոչ միայն բուժում է, այլ նաև կանխարգելում հիվանդությունը:

Դավիթ Մոսինյանը նաև ԿԳՄՍ նախարարությանն է առաջարկներ ներկայացրել. «2006 թվականից դիմում եմ նախարարություն, առաջարկներ եմ ներկայացնում: Վերջերս էլ ժողովներին մասնակցում եմ: Տարեվերջյան պարգևավճարներ գոյություն ունեն, օրինակ, եթե մարզիկը ստանում էր 10 միլիոն, բժշկինը դրա 10 տոկոսն էր՝ 1 միլիոն: Բայց բժիշկներից միշտ հարկվել են տարեվերջյան պարգևավճարները, այսինքն, եթե դու պետք է ստանայիր 1 միլիոն դրամ, դու ստանում էիր մոտ 780 հազար դրամ, մնացածը հարկվում էր: Իմ առաջարկը նրա մասին է, որ պարգևավճարները բարձրացնեն այնքան, որ պահումից հետո մնա 20 տոկոս, այսինքն՝ 10 միլիոնի դեպքում 2 միլիոն գոնե մնա: Բժիշկը պետք  է պարգևավճար, խրախուսանք ստանա, երբ մարզիկն առողջ է մտնում գորգ, հիմա դարձել է այնպես, որ բժիշկը երազում է, որ մարզիկը մեդալ բերի, ինչքան բարձր հարկի, այնքան ավելի լավ, որովհետև տարվա վերջում ինքը դրա համար պարգևավճար կստանա: Ամեն ֆեդերացիա ունի նաև որոշակի գումար՝ նախատեսված դեղորայքներ, կենսբանական ակտիվ հավելումներ ձեռք բերելու համար, հաջորդ առաջարկը նրա մասին է, որ դա էլ բարձրանա»,- նշում է մեր զրուցակիցը և հավելում, որ պետությունն այստեղ անելիք ունի:

Թեմայի շուրջ զրուցել ենք նաև ԿԳՄՍՆ-ի սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանի հետ. «Մեր հանրապետությունում սպորտային բժշկության մասնագետների պատրաստման որևէ կառույց չի գործում: Ժամանակին ունեինք մի ծրագիր, որով բժիշկներ էինք գործուղում Բժշկական համալսարան՝ ուսանելու, որից հետո շարունակելու՝ որպես սպորտային բժիշկ, վերջին մի քանի տարիներին այդ ծրագիրը չի իրականացվում և այն մարդիկ, ովքեր մեր թիմերում աշխատում են սպորտային բժիշկ, գրեթե մեծ մասը սովորական բժշկական կրթություն ունեն»,-նշում  է Շահբազյանը և ընդգծում, քանի որ այսօր  չունենք սպորտային բժիշկներ, առաջնային խնդիրը պետք է լինի լավ մասնագետներ պատրաստել:

Անդրադառնալով աշխատավարձերի խնդրին՝ Շահբազյանն ասաց. «Նախարարությունն աշխատավարձ տրամադրելու ծրագիր չունի, նախարարությունը տրամադրում էր օլիմպիական նպաստ՝ օլիմպիական խաղերի բժիշկ-մերսողներին՝ խաղերի նախապատրաստության համար, ծրագիրն իրականացվեց մինչև օլիմպիական խաղերի ավարտը և ունենք ևս մեկ ծրագիր՝ տարեվերջյան պարգևատրություն, որտեղ նվաճում ունեցող մարզիկի համար նաև բժիշկներն են գումար ստանում: Բժիշկների հիմնական բողոքը նա է, որ եթե հավաքականի երկրորդ մարզիչը օրինակ՝ ստանում է 4 միլիոն դրամ, բժիշկն էլ կարգով պետք է ստանա 4 միլիոն դրամ, սակայն օրենքի համաձայն՝ բժիշկներից հարկեր են գանձվում և գումարն ավելի պակասում է: Քանի որ բժիշկները մինչև օլիմպիական խաղերն էլ մի քանի անգամ դիմել էին նախարարություն, մենք ևս մեկ անգամ ենք հանդիպել և առաջարկությունները մեր ձեռքի տակ են, քննարկումներ են ընթանում, որպեսզի հասկանանք, թե ինչ ձևով կարող ենք բժիշկների աշխատավարձերի հարցը լուծել»:

Նարինե Շահբազյանի խոսքով՝ 2024-2030 թվականի ռազմավարության մեջ էլ կան ծրագրեր, որոնք վերաբերում են բժիշկներին ու մերսողներին. «Սպորտի ռազմավարության մեջ ունենք լուրջ հարցեր, որոնք վերաբերում են միայն սպորտային բժշկությանն ու սպորտային բժշկության կենտրոններ ունենալուն, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք այո, կունենանք նմանատիպ խոշոր կառույցներ, որոնք կծառայեն մեր սպորտային ոլորտին»,- ասում է Շահբազյանը և վստահեցնում՝ խնդիրը պետության ուշադրության կենտրոնում է գտնվում:

 

Աննա Բզնունի

08 Հոկտեմբեր, 2024 15:47
Վեր