Ալիևի «Սուպեր մաման» Zarkerak - Ալիևի «Սուպեր մաման»
Zarkerak Zarkerak - Ալիևի «Սուպեր մաման»
Ալիևի «Սուպեր մաման»

Ալիևի «Սուպեր մաման»

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը նախորդ ընտրություններում չկարողացավ վերընտրվել քաղաքապետի պաշտոնում, վերադարձել է հարազատ միջավայր, որն ինքը անվանում է արտիստական գործունեություն, սակայն իրականում նրա մոնոներկայացումների շարքն ավելի շատ հիշեցնում է էժանագին «կլոունություն», իսկ էժանագին «կլոունության» ոլորտում Մարությանը մրցակցությունից դուրս է։

Հայկ Մարությանը հերթական մոնոներկայացման ընթացքում հրապարակավ ծաղրել է ՀՀ պետական խորհրդանիշը՝ ՀՀ քարտեզը, այն ցուցադրել է առանց Սյունիքի։ Փաստացի, Մարությանը ստանձնել է Ալիևի «սուպեր ներկայացուցչի» դերը Հայաստանում, որովհետև՝ առանց Սյունիքի Հայաստանի քարտեզի մասին երազում է միայն Ալիևը, իսկ այդ երազանքի առանձին դրվագների, մասնավորապես «Զանգեզուրի Միջանցքի» մասին երբեմն-երբեմն խոսում է նաև նախկին հոգևորական Բագրատ Գալստանյանը։ Բայց Գալստանյանին այսօր հանգիստ թողնենք և անդրադառնանք «սուպեր մամային», որն իր ներկայացումներում գլորում է Ալիևի նարատիվները։

Հայաստանում գործում է խոսքի ազատություն, ինչից բնականաբար իրավունք ունի օգտվելու նաև Հայկ Մարությանը, սակայն Մարությանը թերևս պետք է սահմանազատի խոսքի ազատության և ցինիզմի սահմանը։ Ոչ ոք չի կարող ազատ արտահայտման քողի տակ ծաղրել ՀՀ պետական խորհրդանիշերը:

Տարիներ շարունակ Մարությանն իր անճաշակ ու էժանագին սերիալներով ու հոմորային ծրագրերով ծաղրել է ամեն ինչ՝ եկեղեցին ու հոգևորականին, գիտնականին ու արվեստագետին, ծաղրել է բանակն ու զինվորներին, փոխարենը ակտիվ քարոզել է թմրամոլներին ու թմրամոլությունը և հենց այդ սերիալներով ու հումորային հաղորդումներով մեկ տասնամյակից ավելի լվացել է մի ամբողջ սերնդի ուղեղները։ Իսկ այսօր արդեն այս գավառական ծաղրածուն որոշել է ծաղրել պետական խորհրդանիշը։

Մարության Հայկը փորձում է իր ձախողված քաղաքական կարիերայի փլատակների տակից դուրս գալ Ալիևի ջրաղացին ջուր լցնելով, թերևս չհասկանալով, որ կան գծեր, որոնք հատելը անբարոյականություն է։ Թեպետ Հայկ Մարությանը վաղուց է մոլորվել բարոյականության և անբարոյականության սահմանագծում։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

08 Հոկտեմբեր, 2024 15:09
Վեր