Մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն Zarkerak - Մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն
Zarkerak Zarkerak - Մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն
Մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն

Մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երևանում մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված մոտ 60-ամյա բուժառուն:

Վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանարվել էր սրտի կանգ:

Նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները մի քանի օր է՝ կենաց-մահու պայքար էին տանում՝ նրան փրկելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 5-ին Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք էր տեղի ունեցել։ Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել էր բուժառուի սրտի կանգ, ում այնուհետև ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, տեղի բժիշկները կենաց-մահու պայքար էին տանում նրա կյանքի համար։

Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, ով վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։ Հետաքրքիր է, որ ինչպես այն, այնպես էլ մեկ օր առաջվա դեպքերում բուժառուներին վիրահատող բժիշկը եղել էր «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմանդիր Արթուր Սարգսյանը։ 

08 Հոկտեմբեր, 2024 16:10
Վեր