Բացի Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձանցից, փաստվում է ևս 80 անձանց գերեվարnւթյшն հանգամանքը. Գեղամ Ստեփանյան Zarkerak - Բացի Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձանցից, փաստվում է ևս 80 անձանց գերեվարnւթյшն հանգամանքը. Գեղամ Ստեփանյան
Zarkerak Zarkerak - Բացի Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձանցից, փաստվում է ևս 80 անձանց գերեվարnւթյшն հանգամանքը. Գեղամ Ստեփանյան
Բացի Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձանցից, փաստվում է ևս 80 անձանց գերեվարnւթյшն հանգամանքը. Գեղամ Ստեփանյան

Բացի Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձանցից, փաստվում է ևս 80 անձանց գերեվարnւթյшն հանգամանքը. Գեղամ Ստեփանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայ գերիների և անհետ կորածների հարցով բողոքի ակցիա է իրականացվում Ադրբեջանում COP29 համաժողովին ընդառաջ:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ իրենց պահանջներն ամփոփող նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին, ինչպես նաև նույն բովանդակությամբ նամակ պիտի հանձնեն ՀՀ ԱԳՆ:

Նախքան դա, Գեղամ Ստեփանյանն ընթերցեց նամակը, որում մասնավորապես ասվում էր. «Բացի ադրբեջանական իշխանությունների կողմից հաստատված և Բաքվի բանտերում պահվող 23 անձանցից, հայ իրավապաշտպան համայնքի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տեղեկություններով փաստվում է ևս շուրջ 80 անձանց հավանական գերեվարության հանգամանքը, որոնց վերաբերյալ Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տրամադրում։

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հարցերին զուգահեռ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից մեծագույն կարևորություն ունեն Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և մասնավոր գույքի պահպանության և Արցախի ժողովրդի հավաքական անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացման հարցերը»:

11 Հոկտեմբեր, 2024 13:14
Վեր