Գազամատակարարման վթարային ընդհատումներ՝ Վանաձոր քաղաքում Zarkerak - Գազամատակարարման վթարային ընդհատումներ՝ Վանաձոր քաղաքում
Zarkerak Zarkerak - Գազամատակարարման վթարային ընդհատումներ՝ Վանաձոր քաղաքում
Գազամատակարարման վթարային ընդհատումներ՝ Վանաձոր քաղաքում

Գազամատակարարման վթարային ընդհատումներ՝ Վանաձոր քաղաքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ Դիլիջան-Վանաձոր Dպ-500 մայրուղային գազատարի 35․4 կմ հատվածում վթարային իրավիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 16:00-ն դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Դարպաս, Շահումյան, Բազում բնակավայրերի գազասպառողների, «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեզամ-Գազ-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ՌասՄարի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԲԵՍԱՌԱՍ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սարջոն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արթուր և Արտակ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Վառմաշ» ՍՊԸ-ի, «Արգիշտի-1» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

13 Հոկտեմբեր, 2024 17:20
Վեր