Արմավիրում Nissan-ը բախվել է Chevrolet-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հետիոտնի․ նրանք հոսպիտալացվել են Zarkerak - Արմավիրում Nissan-ը բախվել է Chevrolet-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հետիոտնի․ նրանք հոսպիտալացվել են
Zarkerak Zarkerak - Արմավիրում Nissan-ը բախվել է Chevrolet-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հետիոտնի․ նրանք հոսպիտալացվել են
Արմավիրում Nissan-ը բախվել է Chevrolet-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հետիոտնի․ նրանք հոսպիտալացվել են

Արմավիրում Nissan-ը բախվել է Chevrolet-ին, ապա վրաերթի ենթարկել 2 հետիոտնի․ նրանք հոսպիտալացվել են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Ե․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Օսկար» հանդիսությունների սրահի դիմաց, հարվածել է նշված հասցեի մոտ կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Եղիշե Բ․-ին պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Եղիշե Բ․-ին և նրա հետ գտնվող՝ Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներն էլ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

13 Հոկտեմբեր, 2024 18:25
Վեր