Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները․ ՀՀ նախագահի ուղերձը Zarkerak - Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները․ ՀՀ նախագահի ուղերձը
Zarkerak Zarkerak - Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները․ ՀՀ նախագահի ուղերձը
Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները․ ՀՀ նախագահի ուղերձը

Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները․ ՀՀ նախագահի ուղերձը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Էրեբունի-Երևանի 2806-ամյա տարեդարձի առթիվ.

«Շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ: 

Երևանը մեր երկրի այցեքարտն ու խորհրդանիշն է իր հազարամյա պատմությամբ և մերօրյա զարթոնքով, և պատահական չէ, որ հաճախ պետությունն ու  մայրաքաղաքը նույնանում են ինչպես օտարների, այնպես էլ  աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի ընկալումներում: 

Իր հիմնադրման երրորդ հազարամյակին մոտեցող մեր քաղաքը, սակայն նաև  հոգատարություն, սեր և պատասխանատվություն է պահանջում, որովհետև ինչպես պետությանն ու երկրին, այնպես էլ Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները: 

Երևանը սկսվում է մեր տնից, բակից ու փողոցից և բոլորիս ձգտումը՝ ունենալ առողջ, հարմարավետ, հաճելի ու ժամանակակից քաղաք պետք է մեկնարկի հենց այդտեղից:

Երևանը մենք ենք, մեր քաղաքացիները, որովհետև միայն շենքերը, այգիները կամ փողոցները  բավարար չեն քաղաք կոչվելու համար: 

Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է, իսկ Երևանի հազարամյա հոբելյանը` հերթական առիթը լիաթոք ուրախանալու, հպարտանալու և միաժանակ խորհելու՝ օրեցօր, տարեցտարի ավելի գեղեցիկ, ավելի ուրախ ու բարգավաճ քաղաք ունենալու համար:

Շնորհավոր տոնդ, մեր սիրելի մայրաքաղաք»:

13 Հոկտեմբեր, 2024 19:13
Վեր