Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի 2025 թվականին հունվարի 1-ից Ագարակ սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի ՀՀ սահմանապահ ուժերի կողմից, իսկ ընդհանուր սահմանի հայ-իրանական համատեղ ծառայության վերաբերյալ տեղի են ունենում այս պահին քննարկումներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Հարցին՝ ռուս սահմանապահներն այդ տարածքից դուրս գալո՞ւ են, նա պատասխանեց. «Դեռեւս նման որոշում չկա»:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք հայկական կողմն ի վիճակի է սեփական ուժերով հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններին միայնակ իրականացնել ծառայությոնը, ԱԱԾ տնօրենն ասաց. «Փուլային տարբերակով այո, բայց ներկայում նման որոշում չկա»: