Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Թադևոսյանն, իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 58 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Նելի Խաբայանին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է վիրավորներին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վարորդը Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենն է։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք։