Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի կիրականացվի էլեկտրոնային ձևաչափով, նոյեմբերի 9-ին ատեստավորման առաջին գործընթացն է: Ունենք գրանցված ավելի քան 6000 ուսուցիչներ»,- ԱԺ-ում 2025 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«2021-2023 թթ-երին ատեստավորման արդյունքում ունենք շուրջ 4000 ուսուցիչներ, որոնք բարձրացված դրույքաչափով և հավելավճարով աշխատավարձ են ստանում, այս միջոցով կարողացանք հնարավորություն ընձեռել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին ատեստավորվել և շարունակել իրենց աշխատանքը: Ավելի քան 500 ուսուցիչներ այդ հնարավորությամբ ոչ միայն աշխատանքն է շարունակում, այլ նաև բարձացված վարձատրություն է ստանում»,- նշեց նախարարը:
«Այս պահին 260-ից ավելի ուսուցիչներ ստանում են 400 հազար դրամ և ավելի վարձատրություն, նաև բավականին մեծ թիվ են կազմում ուսուցիչները, որոնք ստանում են 300-ից մինչև 400 հազար դրամ վարձատրություն: Սա միայն կամավոր ատեստավորման արդյունքում, եթե գումարենք հավելավճարի մյուս համակարգերը, ապա ուսուցիչների ավելի քան կեսը ստանում է 300 հազար դրամ և ավելի վարձատրություն»,- ընդգծեց նախարարը: