Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեկ օրում Սիրիայի սահմանը Լիբանանից հատել է ավելի քան 4 000 մարդ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, 1-ին աստիճանի կապիտան Օլեգ Իգնասյուկը։
«Մեկ օրվա ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետության սահմանը Լիբանանի տարածքից հատել է 4 358 մարդ՝ Ալ-Արիդա, Ալ-Ջավասիա, Ալ-Դաբուհի, Ջիսր ալ-Քամար և Ջեյդութ Յաբուս անցակետերով»,- ասել է Իգնասյուկը։