Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մոլդովայում կիրակի օրը բացվել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերը:
Երկրում գործում է ավելի քան 2,2 հազար ընտրատեղամաս, ևս 231-ը գործում է արտասահմանում։ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ հավատարմագրել է 878 միջազգային և 1546 ազգային դիտորդ։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցել են նախագահ Մայա Սանդուն և նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն։
Ընտրությունների առաջին փուլում Սանդուն ստացել է ձայների 42,45%-ը, Ստոյանոգլոն՝ 25,98%-ը։ Երկրորդ փուլը կհաղթի այն թեկնածուն, ով կհավաքի ձայների մեծամասնությունը։
Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 21.00-ին։