Անչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն և հրել 76-ամյա կնոջն ու գցել գետնին Zarkerak - Անչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն և հրել 76-ամյա կնոջն ու գցել գետնին
Zarkerak Zarkerak - Անչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն և հրել 76-ամյա կնոջն ու գցել գետնին
Անչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն և հրել 76-ամյա կնոջն ու գցել գետնին

Անչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովիվին, նրա որդուն և հրել 76-ամյա կնոջն ու գցել գետնին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղ չհասած դաշտի մեջ վիճաբանություն է տեղի ունենում:

 

 Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 10։30-ի սահմաններում Գեղադիր գյուղի վարչական տարածքում գտնվող ցորենի ցանքատարածքում անասուններ արածեցնելու հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Արագածոտնի մարզի բնակիչներ 14-ամյա Ռ․ Գ․-ն, 17-ամյա Ռ․ Գ․-ն և 17-ամյա Ա․ Գ․-ն ծեծի են ենթարկել 78-ամյա Վանյա Ն․-ին, նրա որդուն՝ 48-ամյա Անդրանիկ Ն․-ին, իսկ 76-ամյա Սեդա Մ․-ին հրել և վայր են գցել գետնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

 

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ռ.Գ․-ին, Ա.Գ․-ին և Ռ.Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Դեպքի փաստով ոստիկանության Արագածի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին: 

03 Նոյեմբեր, 2024 10:50
Վեր