Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Լիբանանից Իսրայելի տարածք է արձակվել շուրջ 12 հրթիռ։ Այս մասին են վկայում բանակի մամուլի ծառայության հաղորդագրությունները։
«Մենաշե և Կարմել շրջաններում ազդանշաններ հնչելուց հետո երկու հրթիռ նկատվել է Լիբանանից դեպի Իսրայելի տարածք թռչելիս: Իսրայելի ռազմաօդային ուժերը հաջողությամբ որսացել են մեկ հրթիռ, երկրորդն ընկել է անմարդաբնակ տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արևմտյան Գալիլեայի տարածքում հնչած ազդանշաններից հետո նկատվել է մոտ 10 արկ, որոնք արձակվել են Լիբանանի տարածքից, իսկ մնացած հրթիռներն ընկել են անմարդաբնակ տարածք: