Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի կենտրոնում գտնվող Չորում քաղաքի բնակելի շենքում գազի արտահոսքի հետևանքով պայթյունից զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել՝ 16-ը։ Այս մասին հայտարարել է համանուն նահանգի նահանգապետ Ալի Չալգանը։
«Մեր ունեցած տվյալներով՝ գազի արտահոսքի հետևանքով պայթյունից մեկ մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել», – ասել է նա TRT Haber -ին:
Պայթյունի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել են շենքի մի քանի հարկեր, վնասվել են հարակից շինությունները, ինչպես նաև փողոցում կայանված մեքենաները: