Փեզեշքիանը հայտարարել է, որ միայն հրադադարը կարող է ազդել պատասխան հարված տալու Իրանի որոշման վրա Zarkerak - Փեզեշքիանը հայտարարել է, որ միայն հրադադարը կարող է ազդել պատասխան հարված տալու Իրանի որոշման վրա
Zarkerak Zarkerak - Փեզեշքիանը հայտարարել է, որ միայն հրադադարը կարող է ազդել պատասխան հարված տալու Իրանի որոշման վրա
Փեզեշքիանը հայտարարել է, որ միայն հրադադարը կարող է ազդել պատասխան հարված տալու Իրանի որոշման վրա

Փեզեշքիանը հայտարարել է, որ միայն հրադադարը կարող է ազդել պատասխան հարված տալու Իրանի որոշման վրա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետության դեմ հակահարված տալու Իրանի որոշման վրա: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Նրանք՝ իսրայելցիները լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան: Միայն իրենց վարքագիծը վերանայելը, հրադադարի համաձայնություն տալը կազդեն այն որոշման վրա, թե ինչպես մենք կպատասխանենք և ինչ ուժով»,- նախագահի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

03 Նոյեմբեր, 2024 23:36
Վեր