Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սա էլ այն որոշումներից է, որ մեր քաղաքացիների շրջանում որոշակի դժգոհություն է առաջացնելու, որովհետև չեմ կարող ասել՝ ինչքան, բայց, ակնհայտորեն, կան վարորդներ, ովքեր ձմեռն ավտոմեքենաները վարում են ամառային անիվներով: Նաև այս որոշմամբ որոշակի ծախս ենք նախատեսում, բայց սա այն որոշումներից է, որը մենք պետք է կայացնենք»,- կառավարության նիստում վարչապետն անդրադարձավ ՏԿԵՆ-ի կողմից առաջարկվող նախաձեռնությանը, համաձայն որի նոյեմբերի15-իվ մարտի 31-ը վարորդների համար պարտադիր է դառնում հստակ ստանդարտներին համապատասխան ձմեռային անվադողերով երթևեկելը:
«Երբ էր, որ ես սկզբունք դարձրեցի իմ համար, որ իմ մեքենային նոյեմբերից պետք է լինի միայն ձմեռային անիվ, երբ ես իմ ընտանիքի անդամների հետ ձյունածածկ ճանապարհին հայտնվեցի վթարային վիճակում: Հասկացա, որ ընդամենը պատահականության բերումով է, որ ծանր հետևանքներ չունեցանք»,-նշեց Փաշինյանը:
«Պետք չի մենք մեր քաղաքացիներին այդ «հնարավորությունը» տանք, որ վթարային վիճակում հայտնվեն, կյանքի և մահվան վիճակում, որից հետո մենք այդ որոշումները կայացնենք՝ հետադարձ ուսումնասիրելով վիճակագրությունը:Ծախս է բերելու մարդկանց, այո՛, ծախս է բերելու, անվադողերով զբաղվող ընկերությունների գործերը որոշակիորեն լավանալու են, այո՛, լավանալու են, լինելու են շահարկումներ, լինելու են»,-ընդգծեց վարչապետը: