Կոպիրկինը Պապիկյանին է ներկայացրել ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին Zarkerak - Կոպիրկինը Պապիկյանին է ներկայացրել ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին
Zarkerak Zarkerak - Կոպիրկինը Պապիկյանին է ներկայացրել ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին
Կոպիրկինը Պապիկյանին է ներկայացրել ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին

Կոպիրկինը Պապիկյանին է ներկայացրել ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: 

Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: 

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

29 Նոյեմբեր, 2024 16:39
Վեր