Հրդեհ՝ Գյումրիում․ այրվել է ոչ բնակելի տնակ Zarkerak - Հրդեհ՝ Գյումրիում․ այրվել է ոչ բնակելի տնակ
Zarkerak Zarkerak - Հրդեհ՝ Գյումրիում․ այրվել է ոչ բնակելի տնակ
Հրդեհ՝ Գյումրիում․ այրվել է ոչ բնակելի տնակ

Հրդեհ՝ Գյումրիում․ այրվել է ոչ բնակելի տնակ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 22:56-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դանիելյան փողոցի վերջնամասում այրվում է ոչ բնակելի տնակ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնակում և օժանդակ շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին մարվել՝ 01:20-ին: Այրվել են տնակը և օժանդակ շինությունը (մոտ 100 քմ):

30 Նոյեմբեր, 2024 10:09
Վեր