Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Քիչ առաջ մի քանի բնույթի ելույթներ հնչեցին, դրանցից մեկը կարելի էր անվանել՝ կլեպտոկրատիայի մանիֆեստ, մյուսը՝ քաղաքական կարճատեսության ցցուն օրինակ, տիկին Գալստյան, Ձեր ելույթի մասին է առնվազն վերջինը»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Պնդում եք, որ թմրանյութի բացասական թեստ հանձնած պատգամավորը պետք է մանդատը վայր դնի, հետաքրքիր հարց է ծագում, եթե բացասական թեստով պատգամավորը պետք է մանդատը վայր դնի, ու ձեր ամբողջ խմբակցությունը մանդատը պահում է, վայր չի դնում, կարո՞ղ է մի բան կա՞: Վստահեցնում եմ՝ այս թեման ինչքան մեծացնեք՝ ձնագնդիի էֆեկտով շատ հետաքրքիր մի տեղ է գնալու ու շատ շուտով»,-նշեց նա ու նաև ընդգծեց.«Երբ թմրանյութերի մասին խոսում եք, ձեր 2-րդ, 3-րդ,4-րդ շարքերի պատգամավորները մի հատ բացասական թեստ կարա՞ն հրապարակեն, թե՞ չէ»:
«Թադևոս Ավետիսյանը հնչեցրեց կլեպտոկրատիայի մանիֆեստի մասին, մի հետաքրքիր բան է ասում՝ ավտոբուսի վարորդներն ասում են՝ առաջ սև փող էինք վերցրել, հիմա չենք վերցնում, աշխատավարձ բարձրացրեք: Դա նորմալ կարա համարվի մենակ երբ դու քո էությամբ կլեպտոկրատ ես, չի կարող նորմալ համարվի, որ պետավտոտեսուչը կաշառք վերցնի, ասես լավ դե էլ չի վերցնի, արի աշխատավարձ բարձրացնենք: Դա ամենատարրական կոռուպցիան է, համայնքային փողը մարդը գրպանում է, երեխաների մանկապարտեզի, սննդի փողը գրպանում է ու կապ չունի՝ այդ փողը սիրուն բանտիկով կանաչ դոլարներով է, թե 100 դրամանոց կոպեկներով:
Երբ նորմալացնում եք համայնքային ու պետական բյուջեի գրպանումը, նշանակում է,որ ձեր քաղաքական հավատամքը կլեպտոկրատիան է, ինչը թեև այդքան էլ մեծ նորություն չի»,-ընդգծեց նա:
«Ինչ վերաբերում է Գյումրիի մասով, տիկին Կյուրեղյանն է հատկապես խոսում, որ այս կամ այն ղեկավարը ձերբակալված է, էլի կլեպտոմանիայի մանիֆեստի մեջ է այդ ամեն ինչը, ստացում է՝ հանգամանքների կամ չգիտեմ ինչի բերումով, դուք ում մասին խոսում եք, պաշտպանում եք, նրանք, սովորաբար, դատվում են կոռուպցիայի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու գործերով»,-ասաց ՔՊ պատգամավորը: