Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Տիկին Վարդանյան մեռաք ցույց անելով՝ էլ Բաղրամյանի վրա, էլ քաղաքով պտտվելով, քայլելով, գալով, հետո քայլելով հետ գնալով: Արեք, մեզ համար դա միայն օգուտ է, ինչքան դուք ցույց եք անում, այնքան մեր վարկանիշը բարձրանում է»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը շեշտեց, որ այժմ նորություն չկա Բագրատ սրբազանից, Վազգեն Մանուկյանից. «Հենց ժողովուրդը մեզնից ինչ-որ սխալների պատճառով բացասական տպավորություն է ստանում կամ ինչ-որ բանի հետ համաձայն չի լինում, մի հատ նայում է կողմ, ասում է՝ մեղա քեզ տեր Աստված, այնուամենայնիվ՝ ոչ: Հանրայինի եթեր գնացիք գիշերվա կեսին, հանրայինը եթեր տվեց Բագրատ սրբազանին, Վազգեն Մանուկյանից ի՞նչ կա, անհանգստանում եմ շատ՝ խի չկա, Բագրատ սրբազանը չկա»:
Խոսելով նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի մասին՝ ԱԺ նախագահը նշեց. «Ինչ վերաբերում է «դոշ» ծեծելուն՝ մտնենք Սասուն, ելնենք Մուշ՝ խնդրեմ տեղն էլ գիտեք, ուղղությունն էլ, ինչո՞ւ չեք գնում: Հերիք է մեր ժողովրդին տանենք ու մատաղ անենք երազանքներին և թվացյալ ինչ-որ հայրենիքներին: ՀՀ-ն և ՀՀ սահմանները հստակ են, այո, ադրբեջանական զորքերի մի մասը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, դա փաստ է, մենք դրա համար պայքարում ենք, բայց դուք և ես պատրաստ չենք հիմա հարձակվել կռվով, զենքով, զորքով: Տեղը գիտե՞ք չէ Ջերմուկի, ես բենզինի հարցը կլուծեմ»։
Ելույթի վերջում Սիմոնյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը Գեղամ Նազարյանին հանել է իր հետ նկարվելու համար: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորիների աշխատանքին՝ Սիմոնյանն ընդգծեց. «Վերջացրեք չգալ աշխատանքի, ինչու չեք գալիս գնանք միջազգային հանդիպումների: Ես վստահ եմ, որ դուք միայն խոսելու եք ու չեք աշխատելու»:
Մանրամասները՝ տեսանյութում.