Տեսել ես բանակի հետ ինչ են արել, բենզին, զինվորի ուտելիքն են  գողացել,  դա է բանակին հարվածելը, եղբայր, թափ տուր քեզ․ Արթուր Հովհաննիսյանը՝ Տիգրան Աբրահամյանին Zarkerak - Տեսել ես բանակի հետ ինչ են արել, բենզին, զինվորի ուտելիքն են  գողացել, դա է բանակին հարվածելը, եղբայր, թափ տուր քեզ․ Արթուր Հովհաննիսյանը՝ Տիգրան Աբրահամյանին
Zarkerak Zarkerak - Տեսել ես բանակի հետ ինչ են արել, բենզին, զինվորի ուտելիքն են  գողացել, դա է բանակին հարվածելը, եղբայր, թափ տուր քեզ․ Արթուր Հովհաննիսյանը՝ Տիգրան Աբրահամյանին
Տեսել ես բանակի հետ ինչ են արել, բենզին, զինվորի ուտելիքն են  գողացել,  դա է բանակին հարվածելը, եղբայր, թափ տուր քեզ․ Արթուր Հովհաննիսյանը՝ Տիգրան Աբրահամյանին

Տեսել ես բանակի հետ ինչ են արել, բենզին, զինվորի ուտելիքն են  գողացել, դա է բանակին հարվածելը, եղբայր, թափ տուր քեզ․ Արթուր Հովհաննիսյանը՝ Տիգրան Աբրահամյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես էլ ասում եմ էս ի՞նչ կա, «Պատիվ ունեմ»-ը եկել է, ակտիվացել է, որովհետև իրենք ընդհանրապես ԱԺ դահլիճում չեն երևում, էն էլ հիշեցի, որ վարչապետը Սերժ Սարգսյանի անունն էր տվել և եկել էին Սերժ Սարգսյանի պաշտպանները, «թրերն առած»»,- ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց ՔՊ խմբակցության  քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Հայկ Մամիջանյանը մեղադրում է մեզ ասելով, որ աշխարհում ձեր մասին վատ են մտածում  ու բերում է երեք երկրից հնչած տեքստեր՝ Բելառուս, Ադրբեջան և Թուրքիայի ինչ-որ պաշտոնյաների, պարզվեց, որ Հայկ Մամիջանյանի համար աշխարհն ավարտվում է Թուրքիայի, Բելառուսի և Ադրբեջանի սահմաններով: Մեկ էլ եկավ, թե 4 գյուղ եք հանձնել Տավուշից, էլի վերահաստատելով, որ ինքը, իմ ընկալմամբ, եթե նման արտահայտություն է անում, ուրեմն էթնիկ Կիզիլ Հաջիլիի բնակիչ է, որովհետև ՀՀ իշխանությունները որևէ մմ ՀՀ սուվերեն տարածքից չեն հանձնել և  զորքերը դուրս են բերել ՀՀ զորքերի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական սուվերեն տարածքի ներքո գտնվող Կիզիլ Հաջիլլից և մյուս գյուղերից՝ սահմանի հստակեցման այս գործընթացում»,-նշեցնա:  

«Տիգրան Աբրահամյանին էլ պետք է անդրադառնամ, ամոթ է, եղբայր, ինձնից երկու անգամ բոյով ես  և գալիս ես այստեղ կանգնում ես առանց ամաչելու և ասում, որ մենք հարվածում ենք բանակին: Շատ լավ տեսել ես բանակի հետ ինչ են արել, բենզին են գողացել, զինվորի ուտելիքն են  գողացել, տվել խոզերին, դա է բանակին հարվածելը, եղբայր, թափ տուր քեզ, մտածի ինչ ես խոսում ու մարդիկ քո մասին ինչ են մտածում»,- ընգծեց Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, վերջինս տարբեր ղեկավարների օրոք աշխատել է ԼՂ-ում: 

«Երբ ընդդիմությունն այս ամբիոնից խոսում է վարորդների ընդմիջման պրոբլեմից և զուգարան գնալու պրոբլեմից, մենք  պետք է արձանագրենք, որ անցել ենք «մահվան գազելների»  շրջանը»,-ասաց նա և շեշտեց,որ անպայման չէ, որ կոռուպցիան միլիոններով լինի, ինչպես սովոր է ընդդիմությունը, կարող է նաև կոպեկներով լինել: 

03 Դեկտեմբեր, 2024 17:34
Վեր