Լարսը բաց է բոլոր մեքենաների համար Zarkerak - Լարսը բաց է բոլոր մեքենաների համար
Zarkerak Zarkerak - Լարսը բաց է բոլոր մեքենաների համար
Լարսը բաց է բոլոր մեքենաների համար

Լարսը բաց է բոլոր մեքենաների համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Աշոցքի տարածաշրջանի և Աղվանի-Տաթև, Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

04 Դեկտեմբեր, 2024 10:27
Վեր