Բյուջեի նախագծի քվեարկություն. որ խմբակցությունն ինչին է դեմ, ինչին՝ կողմ Zarkerak - Բյուջեի նախագծի քվեարկություն. որ խմբակցությունն ինչին է դեմ, ինչին՝ կողմ
Zarkerak Zarkerak - Բյուջեի նախագծի քվեարկություն. որ խմբակցությունն ինչին է դեմ, ինչին՝ կողմ
Բյուջեի նախագծի քվեարկություն. որ խմբակցությունն ինչին է դեմ, ինչին՝ կողմ

Բյուջեի նախագծի քվեարկություն. որ խմբակցությունն ինչին է դեմ, ինչին՝ կողմ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ-ում 2025 թվականի պետբյուջեի նախագծին ընդունելուց հետո պատգամավորները հանդես եկան վարման կարգով ելույթներով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը և ՔՊ-ն կողմ է քվեարկում մի օրենքի նախագծի, որով հազարավորների հարկային բեռն ավելանալու է դոմինայի էֆեկտով:

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ նշեց, որ քիչ առաջ «Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց բյուջեի նախագծին, որով սահմանվում էր, որ ՀՀ զինծառայողները պետք է աշխատավարձ ստանան, ծերերը պետք է թոշակ ստանան, Հայաստանի բանակի համար զենք պիտի գնվի, ամրաշինական աշխատանքներ պիտի կատարվեն. «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ «Հայաստան» խմբակցության մասին»,- նշեց Ալեքսանյանը:

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց. «Հիշեցնեմ, որ երկուսուկես րոպե առաջ Գեղամ Մանուկյանը և «Հայաստան» խմբակցությունը կողմ չքվերակեցին մի նախագծի, որով կոնկրետ նախատեսվում էր նվազեցնել ՀԴՄ կանոնների աննշան խախտումների համար նախատեսվող տուգանքների չափը: Բաբկեն Թունյանը, տնտեսվարողներն ու հաշվապահները շատ լավ գիտեն, թե ինչ է արվում, ձեր լրացուցիչ պարզաբանումների կարիքը չունենք»:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն արձագանքելով՝ նշեց. ««Հայաստան խմբակցությունը դեմ քվեարկեց բոյւջեին, որովհետև բանակին անհրաժեշտ գումար չեք հատկացնում, ձեր անվտանգության համար գումար եք հատկացնում ոստիկանության հատուկ ստորաբաժանումներին: Դա որևէ տնտեսական արժեք չստեղծելու բյուջե է»:

Քննարկման վերջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Քիչ առաջ մեր ընդդիմությունը դեմ քվեարկեց Սյունիքի մարզում Քաջարանի թունելի շինարարության համար վարկ տրամադրելու նախագծին: Տիկին Գրիգորյանը, ով սյունեցի է, ձեռնպահ քվեարկեց, որովհետև գիտակցում է, որ առնվազն Սյունիքի համար Քաջարանի թունելի շինարարությունը շատ կարևոր է»:

04 Դեկտեմբեր, 2024 11:41
Վեր